Կառլ-Հայնց Ռումենիգե. «Մեզ ծանր խաղեր են սպասվում»
«Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն շեշտել է, որ թիմի համար հեշտ չի լինի մտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Վիճակահանության արդյունքներով մյունխենյան թիմի կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։
«Լարված վիճակահանություն էր, որի արդյունքում մենք կունենանք մի քանի վառ դիմակայություն,- Ռումենիգեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մեզ բաժին է հասել «Արսենալը»։ Դա լավ մրցակից է և Անգլիայի առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում։ Մեզ ծանր խաղեր են սպասվում, որոնցում պետք է լավ ու կենտրոնացած խաղանք՝ նպատակին հասնելու ու քառորդ եզրափակիչ մտնելու համար»։