Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստն այսօր մեկնարկեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ: Նախագծերից հետո քննարկման կդրվի նախագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով նախագծերում կատարված փոփոխություններն, ասաց, որ նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով:
Նախարարի խոսքերով՝ այս օրենքների փոփոխությունների մի զգալի մասը անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել՝ հիմնված այն քննարկումների վրա, որ տեղի են ունեցել առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելու և հետագա քննարկումների, կոնսոիլտացիաների արդյունքում:
Մասնավորապես, «Հայաստանի բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է՝ որպես պետական բյուջեի հարկային եկամուտների աղբյուր ներառել նաև դրոշմանշային վճարները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով էլ սահմանվում է, որ հատուցման միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում՝ որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է ՀՀ պետական հարկի տեսակ ներառել նաև դրոշմանշային վճարը: «Ստեղծված հիմնադրամը շահութահարկ չի վճարում, հատուցման հիմնադրամն ազատվում է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից: Սահմանվում է նաև, որ հատուցման հիմնադրամի կողմից շահառուների անձնական տվյալների հրապարակումը չի համարվում օրենքով սահմանված հրապարակում»,- ասաց նախարարը:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում կապահովվի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի կիրառումն ու օրենսդրական կարգավորումների միասնականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Կոմանդոս. «1000 դրամի օրինագիծը», իսկապես, անհրաժեշտ է. «Առավոտ»
- Վիգեն Սարգսյան. Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին
- Վիգեն Սարգսյան. Իմ համար լինելու է պատվի խնդիր, որ որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան