Վիգեն Սարգսյան. Ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և ԱԺ-ի քվեարկություն
Ազգային ժողովում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ ասաց, թե առաջին ընթերցումից հետո բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության ներկայացուցիչների հետ:
«Կարող եմ ասել, որ 100 %-ով բոլորը գտնում են՝ անարժանապատիվ քայլ է, երբ պետությունն ընդամենը 10 մլն դոլարի համար հասարակության վրա նոր լրացուցիչ բեռ է դնում: Ուսումնասիրություն արե՞լ եք՝ Ձեր այս քայլն ինչ արձագանք է գտել»,-հարցրեց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանում չկա մի հարց, որի շուրջ միակարծություն լինի, և դա իրեն ուրախացնում է, որովհետև դա ժողովրդավարության առանցքն է, իսկ եթե բոլորն ամեն ինչի հետ համաձայն են, ապա դա արդեն մտահոգիչ է:
«Համաձայն եմ, որ կան մարդիկ, որոնք կիսում են Ձեր տեսակետը: Ինձ համար շատ կարևոր ցուցիչ էր առաջին ընթերցման ժամանակ խորհրդարանի քվեարկությունը, որովհետև ես ժողովրդի կարծիքը գնահատելու երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և Ազգային ժողովում քվեարկություն»,- նշեց նախարարը:
Արամ Մանուկյանը Վիգեն Սարգսյանին խնդրեց նաև պարզաբանել, թե 27 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները գումար վճարելու դեպքում դուրս կգան հետախուզման ցուցակի, այսինքն՝ համաներում լինելո՞ւ է, թե ոչ:
Նախարարը պատասխանեց. «Դուք պատգամավոր եք, լավ գիտեք, որ ամնիստիայի թեման շատ շահավետ է ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման գործընթացը միշտ շատ նրբությունների հետ է կապված: Դրա նախապես հայտարարումը իրականում ոչ լեգիտիմ պրակտիկա կլիներ, որովհետև դա կդրդեր բազմաթիվ այլ խնդիրների: Հարգում եմ ձեր հարց տալու իրավունքը, հասկանում եմ ինչու եք տալիս, հաջողություն ձեզ առաջիկա ընտրություններում»:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Որպես պաշտպանության նախարար՝ դեմ եմ այդ լուծմանը. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին
- Վիգեն Սարգսյան. Իմ համար լինելու է պատվի խնդիր, որ որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան