Ֆաբրեգասը հրաժարվել է տեղափոխվել Չինաստան
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մերժել է չինական ակումբներից մեկի առաջարկը, որը 29-ամյա իսպանացուն տարեկան 31 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր էր առաջարկում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։- Ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ ավելի մրցունակ լիգայում։ Այդուհանդերձ, ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը 9 անգամ է խաղադաշտ մտել՝ խփելով 2 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Այդ իսկ պատճառով նա ձմռանը կարող է հանուն խաղային պրակտիկայի մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են իտալական ակումբներից կողմից այդ խաղացողի ծառայություններով հետաքրքրվածության մասին։