Անրիի պատասխանը Մխիթարյանին
«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին տեղեկացնում է express.co.uk-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» բազմաթիվ հնարավորություններ ուներ հաղթելու տնային խաղերում: Թիմը պետք է ավելի շատ հաղթանակներ գրանցեր: Եթե կա հնարավորություն, պետք է գոլ խփել:
Մրցաշրջանի սկզբում Հենրիխ Մխիթարյանը պատրաստ չէր խաղին, իսկ հիմա բոլորովին այլ տեսք ունի: Արդյունքում` նա դուրս է գալիս խաղադաշտ և գոլ խփում: Եթե թիմն այդպես ավելի հաճախ անի, ապա կկարողանա կրկին միանալ չեմպիոնական մրցավազքին»,- ասել է Անրին:
Հիշեցնենք, որ այսօր Մխիթարյանը հայտարարել էր, որ Անրին իր ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: