Արոնյանի հետ պարտիայում Կարուանան չի կարողացել սկզբնախաղային առավելություն ստանալ
«London Chess Classic» շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով խաղացող Կարուանան չի կարողացել որևէ սկզբնախաղային առավելություն ստանալ, և պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել:
4-րդ տուրի միակ հաղթանակը, ինչպես և նախորդ տուրում, տոնել է Հիկարու Նակամուրան, ով հաղթել է Վեսելին Տոպալովին: Կրամնիկ-Վաշիե Լագրավ, Անանդ-Ադամս և Գիրի-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուեսլի Սոն, ով ունի 3 միավոր: Միանգամից 4 շախմատիստներ` Արոնյանը, Կրամնիկը, Կարուանան և Նակամուրան վաստակել են 2,5-ական միավոր: Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Անիշ Գիրիի հետ: