Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի: 17-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն լինի:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հաղորդում է, որ քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Դեկտեմբերի 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում՝ դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած տեղումները կվերափոխվեն ձյան, 15-16-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: