Կաշառք ստանալու պահին բռնվել է Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը
Այգեկ գյուղի մի բնակչուհի դեկտեմբերի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում կզրկի «Փարոս»-ից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվել է իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։
Քննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին