Մելքումյանն առաջատարին զիջում է 1 միավորով
«London Chess Classic» շախմատային փառատոնի շրաջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, այս տուրում մեր շախմատիստներից հաղթանակ է տոնել միայն Հրանտ Մելքումյանը: Դավիթ Միրզոյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն է կրել:
Այսպիսով, 5-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը վաստակել է 4 միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանը` 3.5-ական: «ՖԻԴԵ Օփենի» մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: