Ձյուդոյի Հայաստանի հավաքականների մարզիչների աշխատանքը գնահատվել է անբավարար
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ձյուդոյի երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունների տարեվերջյան լսումները:
Հաշվետվությամբ հանդես են եկել նաև ձյուդոյի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աբաղյանը և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանը: Երկու հավաքականների ավագ մարզիչները դժգոհել են իրենց սաների մարզական արդյունքներից:
Մարզիչները ներկայացրել են, որ պատանի և երիտասարդ ձյուդոյիստները 2016 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալներ չեն նվաճել: Մարզիչների տեղեկացմամբ՝ անհաջող մասնակցությունների պատճառը ոչ բավարար թվով ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերին քիչ մասնակցությունն է:
Հաշվետվությունն ընդունող աշխատանքային խումբը ձյուդոյի Հայաստանի հավաքականների մարզիչների աշխատանքը գնահատել է անբավարար: