Ռոնալդու. անմեղը` բանտում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով երեկ ստացավ «Ոսկե գնդակը», հայտարարել է, որ հարկեր չվճարելու հետ կապված պատմության պատճառով իրեն հանգիստ չի զգում: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Իհարկե, այդ պատմությունը խամրեցրեց «Ոսկե գնդակի» ուրախությունը: Հակառակը պնդելը սուտ կլինի: Ես երկերեսանի չեմ: Այս ամենի պատճառով դժվար է ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անդամների, հարազատ մարդկանց, տղայիս և ինձ հետ աշխատող մարդկանց համար:
Որդիս դպրոց է գնում և շատ բաներ սկսել է հասկանալ: Պետք է նրա համար լավ օրինակ ծառայեմ և լինեմ մաքուր: Ստելու պատճառներ չունեմ: Երբ դուք խոսում եք այն մասին, թե ինչպիսի ընկերներ ունեմ, որտեղ եմ հանգստանում, ով է իմ ընկերուհին` նորմալ է, բայց երբ խոսքը գնում է նման լուրջ բաների մասին, ապա դա օրենքի խախտում է:
Ունեմ փաստաբաններ, լավ ակումբ, անձնական աշխատողներ: Ցավում եմ, որ իմ մասին վատն են խոսում: Բանտում շատ են անմեղները, և ես հիմա ինձ զգում եմ նույն կարգավիճակում: Գիտեմ, որ ոչ մի վատ բան չեմ արել, սակայն քեզ ուզում են համոզել, որ մեղավոր ես»,- նշել է Ռոնալդուն: