Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Ֆինանսական նոր հոսքեր դեպի ՀՀ գյուղատնտեսություն
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի միջև կնքվել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամով վարկային պայմանագիր, որն ուղղվելու է գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Բանկի Մարքեթինգի բաժնից հայտնում են, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և EFSE-ի համագործակցությունը սկսվեց 2013թ-ին, երբ հիմնադրամը բանկին 2 վարկ տրամադրեց՝ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր խոսքում նշել է, որ ներգրավված միջոցները թույլ կտան Հայաստանում ավելի ամրապնդելու Բանկի դիրքը ֆինանսաբանկային համակարգում:
«Մենք ուրախ ենք խորացնելու մեր համագործակցությունը Հարավարևելյան Եվրոպայի Հիմնադրամի հետ և նոր փոխառություն ստանալ ազգային արժույթով: Այս գործարքը հնարավորություն կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին ավելի լայն գործունեություն ծավալել մեր տնտեսության զարգացման համար հիմնաքարային հանդիսացող՝ ՓՄՁ-ների և գյուղ ոլորտի ֆինանսավորման համար»,-ասել է նա:
EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշել է, որ երկու կազմակերպությունների միջև 2013 թվականից մեկնարկած արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցվում է ստորագրված արդեն երրորդ պայմանագրով:
Հարակից հրապարակումներ`
- BSTDB-ն ընդարձակում է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը Հայաստանում
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ. Մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկել է նոր հավելված
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրվեն համեմատաբար մեծ վարկեր
- Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոխում է պատասխանատու բիզնեսի կարծրատիպերը
- «Արմպրոդէքսպո»-ում ներկայացվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր նախագիծը «Արﬔնպրես»-ի հետ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վարկային համաձայնագիր է կնքել Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերության հետ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ-ների համար
- ԱԿԲԱ-ն առաջարկում է բանկային հաշիվների կառավարման լավագույն տարբերակը՝ իջեցված սակագնով
- Հատուկ առաջարկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «Տարվա ֆինանսական PR» անվանակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին