ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը
Եվրամիությունը մտադիր է 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Գործող պատժամիջոցների ժամկետն ավարտվելու է հունվարի 31-ին:
«ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, կառույցի անդամ երկրներից որևէ մեկը անհանգստություն չի հայտնել որոշման նախագծի վերաբերյալ:
ԵՄ պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ որոշումը կկայացվի այս տարվա ընթացքում: Դեկտեմբերի 15-ին առաջարկությունը կներկայացնեն Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը:
Տնտեսական պատժամիջոցների կիրառման երկարաձգումը պայմանավորում են Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրի դրույթների չկատարմամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելուն կողմ են Օլանդն ու Մերկելը
- Մերկելն ակնարկել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան