Բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը որևէ մեկին փոխառություն չի տալիս. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արդարադատության նախարարին հարցրեց փոխառությունների մասին՝ նշելով, որ բազմաթիվ պաշտոնյաների հայտարարագրերում նշված է՝ փոխառություն են արել, նաև մամուլում տեղեկատվություն կա, տոկոսով գումար տվող պաշտոնյաներ կան:
«Արդյոք այս նախագիծը կարող է այստեղ խնդիր լուծել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը որևէ մեկին փոխառություն չի տալիս, ուղղակի հիմնավորելու համար արձանագրում են, որ այդ գումարներն ինչ-որ փոխառության արդյունքում են գոյացել»,- ասաց պատգամավորը:
Է. Մարուքյանը նաև կարծում է, որ սահմանված չափը՝ 5 միլիոն դրամի շեմը տարվա կտրվածքով, պետք է նվազեցվի:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ շեմը սահմանել են հաշվի առնելով ամենաբարձր ու ամենացածր պաշտոնատար անձանց աշխատավարձերի միջինացված թվաբանականը՝ 6 ամսվա համար: Այդուհանդերձ, նախարարն ասաց, որ շեմի նվազեցման հարցն ընդունում է որպես առաջարկ:
Ինչ վերաբերում է փոխառությանը, արդարադատության նախարարն ասաց, որ եթե կա ողջամիտ կասկած, որ փոխառության ձևով ապօրինի եկամուտ է կուտակվում, ապա անկանխիկ ձևով ես ստիպում, որ փոխառություն անի:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը քննարկում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը
- Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան