ՄԱԿ-ը Արևելյան Հալեպ մտնելու հնարավորություն է պահանջում
ՄԱԿ-ի ներկայացուցիչները պահանջել են անհապաղ կազմակերպության դիտորդներին հնարավորություն ընձեռել մտնելու Հալեպի Արևելյան թաղամասեր, որպեսզի տեղում հնարավոր լինի ճշտել մարտական գործողությունները դադարեցված լինելու մասին ռուսական կողմի հայտարարությունը, ինչպես նաև՝ հնարավոր լինի տեսնել՝ ինչպես է կատարվում բնակիչների տարհանումն ու ապստամբների՝ քաղաքից հեռանալու գործընթացը:
Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ խորհրդակցությունից հետո լրագրողներին հայտնել է, որ ապստամբները Արևելյան Հալեպում դեռևս իրենց հսկողության տալ են պահում 5 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ կարող են լինել մինչև 50 հազար խաղաղ բնակիչ ու 1500 զինված ապստամբ:
Բրիֆինգի ժամանակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիբրին հայտնել է, որ ինքը պատճառ չի տեսնում կասկածի տակ առնելու համար Հալեպում մարտերը դադարեցված լինելու մասին լուրերը: Կիբրին նաև նշել է, որ ամերիկյան կողմն արժանահավատ է համարում ապստամբներին Հալեպը լքելու հնարավորություն տալու մասին պայմանավորվածույունը: