Նալբանդյանը ֆրանսիացի նորանշանակ համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվել է Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է խստացնել դիրքորոշումը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ աշխատանքում. Մելիք-Շահնազարյան
- Համբուրգում առաջընթաց գրանցել չհաջողվեց
- Նալբանդյան. Համբուրգի հանդիպումը կարևոր էր
- Համբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան