Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, ինքն է ոստիկաններին սովորեցրել ինչպես մարդ սպանել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սկանդալային հերթական հայտարարությունն է արել: Նա խոստովանել է, որ Դավաոյի քաղաքապետ եղած ժամանակ ոստիկաններին սովորեցրել է, թե ինչպես է պետք սպանել հանցագործներին:
«Դավաոյում ես դա անձամբ եմ արել, որպեսզի ոստիկաններին ցույց տամ, եթե ես կարող եմ նման բան անել, ինչու իրենք չեն կարողանում»,-«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ասել է նա:
Դուտերտեն այդ քաղաքը ղեկավարել է 22 տարի: Նշվում է, որ նման դաժան միջոցներով կարողացել է քաղաքը մաքրել կրիմինալից:
Նախագահ դառնալուց հետո նա այժմ դաժան պայքար է սկսել թմրանյութերի տարածման դեմ: Այդ երկրում թմրանյութի վաճառքով զբաղվողներին կարելի է սպանել առանց դատարանի վճռի: Երկրում մի քանի հազար մարդ է սպանվել: Նոյեմբերի վերջին այդ երկրի նախագահի նկատմամբ հարձակում իրականցվեց: Դուտերտեն չտուժեց, սակայն իր անվտանգության աշխատակիցներից 9-ը տարբեր վնասվածքներ ստացան:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպինների նախագահը ցանկանում է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությունից
- Ֆիլիպինների նախագահը չի ցանկանում համեմատվել Հիտլերի հետ
- Ֆիլիպինների նախագահը գրողի ծոցն է ուղարկել ԵՄ-ին
- Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
- Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից «անառակի որդու» համար
- Օբամային հայհոյելու համար Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել
- Ֆիլիպինների նորընտիր նախագահը խոստացել է վերականգնել մահապատիժը