Արոնյան-Գիրի` արագ ոչ-ոքի
«London Chess Classic» շախմատի մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուժերը չափել է Անիշ Գիրիի հետ: Պարտիայի սկզբնախաղում տեղի են ունեցել մի շարք փոխանակումներ, և 20-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի:
Նման արդյունք է գրանցվել նաև Նակամուրա-Կրամնիկ, Ուեսլի Սո-Անանդ և Վաշիե-Լագրավ-Կարուանա պարտիաներում: Տուրի միակ հաղթանակը տոնել է Մայքլ Ադամսը, ով առավելության է հասել Վեսելին Տոպալովի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 3,5 միավոր: Արոնյանը, Կրամնիկը, Կարուանան և Նակամուրան իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: Վաղը կայանալիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերն ուժերը կչափի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: