2016-ին աշխարհում վերջին տասը տարվա ընթացքում ռեկորդային թվով լրագրող է զոհվել
2016 թվականի սկզբից 31 երկրում զոհվել է 144 լրագրող: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այսպիսի տվյալներ հրապարակվել են Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցում:
Կազմակերպության տվյալներով՝ դա վերջին տասը տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում զոհերի ռեկորդային թիվ է: Լրագրողների աշխատանքի համար առավել վտանգավոր շրջաններ են դարձել Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան:
Լրատվամիջոցը նշում է, որ ընդհանուր թիվը ներառում է նաև 20 բրազիլացի լրագրողի, որոնք նոյեմբերի 29-ին զոհվել էին Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:
Իրաքում 2016 թվականին զոհվել է լրատվամիջոցների 16 աշխատակից: Դրա հետ միասին առաջին հնգյակում են Սիրիան (14), Աֆղանստանը (12), Մեքսիկան (12) և Եմենը (9): Ռուսաստանում զոհվել է 3 լրագրող, իսկ Ուկրաինայում՝ 2:
Հիշեցնենք, որ 2015 թվականին նշված կազմակերպության զեկույցի համաձայն աշխարհի 33 երկրներում 135 լրագրող է զոհվել։
Հարակից հրապարակումներ`
- Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կան ողջ մնացածներ
- Տարվա սկզբից աշխարհում 74 լրագրող է սպանվել
- Աֆղանստանում ամերիկացի լրագրող է զոհվել
- 2015 թվականին աշխարհի 33 երկրներում 135 լրագրող է զոհվել