Բժիշկները չեն հասկանում Մեսսիի սրտխառնոցի պատճառը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին առողջական խնդիրներ է ունեցել Քաթարում «Ալ Ահլիի» հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ: Դոհայում ընթացող հանդիպման 25-րդ րոպեին ֆուտբոլիստը սրտխառնոց է ունեցել և ստիպված մի քանի րոպեով դուրս է եկել խաղադաշտի սահմաններից, ջուր խմել և շարունակել խաղը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Կատալոնյան թիմը հաղթել է 5:3 հաշվով, իսկ գոլերից մեկը հեղինակել է Մեսսին: Ակումբի բժիշկները չեն կարողանում հասկանալ ֆուտբոլիստի սրտխառնոցի պատճառը, որն արդեն շարունակական բնույթ է կրում: Ֆուտբոլիստն իրեն վատ է զգում մարզումների ու խաղերի ժամանակ, ինչպես նաև տանը: