«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունները կապված են պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու օրինագծի հետ
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագիծը սերտորեն կապված է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու օրինագծի հետ:
Նա նշեց, որ այս նախագիծը լրջորեն սահմանափակելու է կեղծ փոխառությունները, նվիրատվությունները, կեղծ, տարբեր տեսակի փոխանցումները:
««Հանրային ծառայության մասին» օրենքով մասնավորապես նախատեսվում է՝ այն անձիք, ովքեր պարտականություն ունեն հայտարարագիր ներկայացնելու, պարտավոր են դրամական միջոցներով փոխառություններ հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միոջոցներով փոխառության դիմաց վճարները, այսինքն տոկոսներ կամ այլ հատուցում հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից, գույքի օտարումից եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2 միլիոն դրամը»,- ներկայացրեց Ա. Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ մեխը և փոխկապակցվածությունը պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու օրինագծի հետ այն է, որ եթե այս փոխանցումները, այս եկամուտները ստացվել են կանխիկ ձևով և 2 միլիոնը գերազանցում են, օրինական եկամուտ չեն համարվելու, որովհետև այս օրինագիծը խոսում է այն մասին, որ պետք է կատարվեն անկանխիկ:
Հարակից հրապարակումներ`
- Թրիքից էն յան իրանց պապաները բան չեն տեսել. Հեղինե Բիշարյանը՝ պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին
- Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելն ընդամենը լրացուցիչ գործիք է. նախարար
- Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, լոմբարդի աշխատող, թե վաշխառու. Ն. Զոհրաբյան
- Բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը որևէ մեկին փոխառություն չի տալիս. Էդմոն Մարուքյան
- Խորհրդարանը քննարկում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը
- Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց