Օզբիլիզը կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
Դեկտեմբերի 15-ին կառավարության նիստի օրակարգում կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզին պարտադիր զինովարական ծառայությունից ազատելու հարցը:
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արաս Իհսանի Օզբիլիզին (ծնված՝ 1990 թ. մարտի 9-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Քննարկմանը ներկայացվելիք որոշման հիմնավորման մեջ ասված է, որ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետք է թիմի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովել ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլերին: