«Երգչախմբային լաբորատորիա» մրցույթում կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է երրորդ տեղը
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Երգչախմբային լաբորատորիա» հեղինակավոր մրցույթին և զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը։
ՀՀ կոմպոզիտորների միությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ մրցույթին ընդգրկված է եղել շուրջ 150 ստեղծագործություն, կոմպոզիտորները ներկայացված են եղել ՌԴ բազմաթիվ քաղաքներից, Բելառուսից, Ուկրաինայից, Սլովակիայից։ Հայաստանից միակ ներկայացուցիչը եղել է Սոֆյա Միքայելյանը։
Ս․Միքայելյանը մասնակցել է նաև կոմպոզիտորական մեկ այլ` «Ռոման Սլադկոպևեցի» անվան մրցույթին և արժանացել պատվոգրի:
Կոմպոզիտորը ՌԴ «հյուսիսային մայրաքաղաքում» հանդես է եկել նաև հեղինակային համերգով: