Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին
Կոնվերս Բանկը հայտարարում է Բանկի վճարային պլաստիկ քարտերի կիրառման հնարավորությունների և աշխարհագրության ընդլայնման նոր նախաձեռնության մասին:
Բանկի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այն հաճախորդները, որոնք կնախընտրեն Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, Բանկի գործընկերների ցանցում վճարումների կատարելով Բանկի քարտերով, կստանան 5-25 տոկոս զեղչ:
Սա զեղչային ցանցի աշխարհագրության ընդլայնման ծրագրի մեկնարկն է. Վրաստանում ընտրվել են այն վայրերը՝ մասնավորապես այն հյուրանոցները և ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:
Բանկը մշտապես զարգացնում է պլաստիկ քարտերի սպասարկման ենթակառուցվածքները, պարբերաբար իրականացվող ակցիաների, «Cash Back», «Կոնվերս միավորներ» բոնուսային ծրագրերին զուգահեռ բանկի քարտապաններն ունեն նաև ՀՀ տարածքում ստեղծված ամենամեծ տեղական 10-50 % զեղչային համակարգերից օգտվելու հնարավորություն:
Զեղչային հնարավորություններին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում: