
Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հաﬔրաշխություն Հալեպի
Էյֆելյան աշտարակի լուսավորությունը այսօր կմարվի ի նշան Հալեպի բնակչության հետ հաﬔրաշխության և աջակցության: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ այս մասին հայտնել Է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Այս խորհրդանշական ակցիան, որն իրականացվում է ամբողջ աշխարհում հայտնի օբյեկտում, ուղղված է այն բանին, որ համաշխարհային հասարակայնության ուշադրությունը վերստին հրավիրվի Սիրիայի իրադրության կարգավորման համար շտապ ﬕջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»,-ընդգծել է Անն Իդալգոն:
Նա պարզաբանել է, որ աշտարակի բոլոր լույսերը կմարվեն Փարիզի ժամանակով ժամը 20:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը Արևելյան Հալեպ մտնելու հնարավորություն է պահանջում
- Անօդաչու թռչող սարքը ցուցադրել է անապատի վերածված ներկայիս Հալեպը
- Հալեպը ազատագրված է. «Գանձասար»
- Հալեպի 90%-ը վերահսկվում է կառավարական ուժերի կողմից