Աﬔնաշահութաբեր դերասանն՝ ըստ Forbes-ի
Forbes աﬔրիկյան հանդեսը Քրիս Էվանսին ճանաչել է 2016 թվականին ստուդիաների համար աﬔնաշահութաբեր դերասանը: Փորձագետների տվյալներով՝ արտիստի հոնորարի վրա ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոնկարների ստեղծողներն ստանում են 135,8 դոլար:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ նրան հետևում է դերասան Քրիս Փրաթը, ով յուրաքանչյուր հոնորարից ստուդիաներին բերում է 125,4 դոլար:
Էվանսը հայտնի է Աﬔրիկայի կապիտանի դերով` «Վրիժառուները», «Առաջին վրիժառուն», «Առաջին վրիժառուն. Ուրիշ պատերազմ» և «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլﬔրում:
Վարկանիշում բարձր հորիզոնականներ են զբաղեցրել նաև Սքարլեթ Յոհանսոնը, Միլա Կունիսը, Վին Դիզելը, Ջենիֆեր Էնիսթոնը, Բեն Աֆլեքը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Մեթ Դեյմոնը և Ջենիֆեր Լոուրենսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում