Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ-ԼՊԿ) 2016 թվականի համար հրապարակել է լրագրողներին ամենաշատը բանտարկող երկրների վերաբերյալ զեկույց: Ըստ այդմ՝ բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում այս պահին հասնում է 259-ի:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Hurriyet» թերթին, գրում է, բանտարկած 81 լրագրողների թվով աշխարհում բացարձակ առաջատարը Թուրքիան է: Մինչ այժմ որևէ երկրում այսպիսի մեծ թվով լրագրողներ չեն եղել բանտարկված:
Հրապարակված զեկույցից պարզ է դարձել, որ ազատազրկված լրագրողների թվով Թուրքիային հաջորդում է Չինաստանը` (38): Վատագույն եռյակը բանտարկված 25 լրագրողով եզրափակում է Եգիպտոսը: 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Էրիթրեան և Եթովպիան:
Նախորդ տարի առաջին հնգյակում տեղ զբաղեցրած Իրանն այս տարի բարելավել է դիրքերը:
Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում ասված է, որ 2016-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած հատվածում այդ երկրի մամուլի վրա աննախադեպ ճնշում է գործադրվել, ինչի հետևանքով ավելի քան 100 լրատվական օրգաններ են փակվել, իսկ առնվազն 81 լրագրողներ դատապարտվել են պետության դեմ գործած հանցագործությունների հոդվածով: Նշվում է նաև, որ մամուլի վրա ճնշումները սաստկացել է հատկապես հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեդերիկա Մոգերինի. ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով
- Թուրքիայում լրագրողներին կալանավորելը իրենց մասնագիտություն հետ կապ չունի. Չավուշօղլու
- Վաշինգտոնն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան