Գագիկ Խաչատրյանը մեծ ներդրում է կատարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունը ստիպել է սեփական միջոցների հաշվին մեծ ներդրում կատարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ սահմանն ապահովելով տեխնիկական հզոր միջոցներով։
Մինչ նախարար դառնալը Խաչատրյանը ստիպված է եղել մեծ գումարներ ծախսել և սահմանն ապահովել ադրբեջանական կողմից բոլոր շարժերն արձանագրելու հնարավորություն ընձեռող սարքավորումներով։ Ընդ որում, տեխնիկական միջոցները տեղադրելու համար սահման են մեկնել Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom ընկերության մասնագետները։
Թերթը փորձել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից մեկնաբանություն ստանալ այս և ՀՀ այլ պաշտոնյաների կամ մեծահարուստների կողմից կատարված ներդրումների վերաբերյալ, բայց նա չի ցանկացել պատասխանել՝ չհերքելով, որ նման իրողություն եղել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա