Առողջապահության նախարարը գլխացավանք է դարձել իշխանության համար. «Հրապարակ»
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության և իր զավեշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։ Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին։ Մ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։ Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար և արդեն իսկ համալրել է այն «սև ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա