Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու.«Ժամանակ»
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։ Տեր-Պետրոսյանը հույս ունի՝ արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանը իր աջակցության կարիքը մշտապես զգալու է, ուստի առաջին նախագահը վստահ է, որ իշխանությունը կգտնի ՀԱԿ-ին նոր խորհրդարանում տեղ ունենալու ձևը՝ դաշինքով կամ առանց»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին