
«Ժառանգություն»-ը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին. «Ժամանակ»
«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ։
Ըստ ամենայնի՝ կուսակցությունը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, քանի որ այդ ուժի առանցքային գործիչներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքով մասնակցությանը և նրան հաջողվել է Րաֆֆի Հովհաննիսյանին ևս համոզել որևէ դաշինքի չմիանալ։ Այս որոշմանը շարունակում է դեմ հանդես գալ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ թերթի, նա կարծում է, որ ընտրություններին պետք է գնալ դաշինքով: