Ռոնալդու. «Եթե ես ու Մեսսին նույն թիմում խաղայինք, ավելի շատ «Ոսկե գնդակ» կունենայի»
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ ավելի շատ «Ոսկե գնդակ» կունենար, եթե «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ խաղար նույն թիմում։
«Դա բարդ հարց է։ Չգիտեմ։ Հետաքրքիր կլինի մեզ երկուսիս տեսնել նույն թիմում։ Կարծում եմ՝ բարձրակարգ խաղացողները պետք է խաղան միասին։ Եթե ես ու Մեսսին խաղայինք նույն թիմում, ավելի շատ «Ոսկե գնդակ» կունենայի, բայց նա էլ հեռու չէր լինի։ Բոլորը գիտեն, որ Մեսսին հրաշալի խաղացող է, նա «Ոսկե գնդակը» նվաճել է 5 անգամ։
Արդյոք 2017 թ. «Ոսկե գնդակների» քանակով կհավասարվե՞մ նրան։ Կաշխատեմ։ Կպայքարեմ, ինչպես միշտ։ Սակայն հիմա իմ նպատակն աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելն է։ Դա կարևոր մրցանակ է։
Այնուհետև ուզում եմ հաղթել Պրիմերայում։ «Ռեալը» ցանկանում է տիրանալ այդ կոչմանը։ Եթե հնարավոր կլինի, կաշխատենք նվաճել նաև Իսպանիայի ու Չեմպիոնների լիգայի գավաթները։ Միշտ ցանկանում եմ նվաճել ամեն ինչ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում