ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և դրա իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծն ԱԺ-ն ընդունեց 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկությունից հետո վարման կարգով խոսեց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախագծին ինքը և Լևոն Զուրաբյանը կողմ են քվեարկել՝ շփոթելով այլ նախագծի հետ, և խնդրեց իրենց քվեարկությունը համարել դեմ:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար:
Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Մասնավորապես, սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար, համապատասխանաբա, 200 հազար դրամ և 100 հազար դրամ:
Բոլոր այս դեպքերում, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի երեխա, ապա ի հավելումն այս գումարների, ամսական կվճարվի ևս 100 հազար դրամ:
Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Բանակի մասին խոսելիս՝ «քաղաքական սելֆիների» մշակույթը պետք է վերացնել
- Վիգեն Սարգսյան. Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և ԱԺ-ի քվեարկություն
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Վիգեն Սարգսյան. Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին