ՌԴ ԱԴԾ-ն մրցանակ է շնորհել «Գարնան 17 ակնթարթ» հեռուստաֆիլմի համար
Ռեժիսոր Տատյանա Լիոզնովոյի «Գարնան 17 ակնթարթ» հեռուստասերալի եթեր դուրս գալուց գրեթե կես դար անց ռուսական հատուկ ծառայությունները որոշել են գնահատել կինեմատոգրաֆիստների աշխատանքը:
Նյուզու.քոմ կայքը գրում է, որ Մ. Գորկու անվան կինոստուդիան միակն է Ռուսաստանում, որը ստացել է Անվտանգության դաշնային ծառայության մրցանակն անվտանգության մարմինների և սահմանապահների մասին ֆիլմեր ստեղծելու համար բաց մրցույթի շրջանակում: ԱԴԾ մրցանակը ամեն տարի տրվում է արվեստի գործիչներին, բայց այս տարի այն առաջին անգամ շնորհվել է կազմակերպությանը: Բացի «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից, հաշվի է առնվել, որ այդ կինոստուդիան ևս մոտ մեկ տասնյակ թեմատիկ ֆիլմեր է նկարահանել:
Անվտանգության դաշնային ծառայության մրցանակներ են ստացել նաև Բորիս Շչերբակովը և Լեոնիդ Կուրավլյովը:
Անվտանգության դաշնային ծառայության մրցանակը հիմնադրվել է 2006 թվականին՝ շարունակելով խորհրդային ՊԱԿ-ի՝ արվեստի գործիչներին պարգևատրելու ավանդույթը, որը գոյություն ուներ 1978 -1989 թվականներին: