Ամստերդամի դատարանը վճռել է սկյութական ոսկին հանձնել Ուկրաինային
Ամստերդամի դատարանը վճիռ է կայացրել Ղրիմի թանգարաններից դուրս բերված սկյութական ոսկու հավաքածուն հանձնել Ուկրաինային: Ռիա նովոստին գրում է, որ վճիռը կայացնելիս դատարանը առաջնորդվել է նրանով, որ Ղրիմն առանձին երկիր չէ ու չի կարող հայտարարել մշակույթի օբյեկտների նկատմամբ իր իրավունքի մասին: Այսպիսով, վճիռն այն մասին, թե ում պետք է վերադարձվի հավաքածուն, ընդունելու է ուկրաինական դատարանը այն բանից հետո, երբ հավաքածուն հայտնվի Ուկրաինայի տարածքում:
Սկյութների ոսկու հավաքածուն Ղրիմից տարվել էր Ամստերդամ ցուցահանդեսի 2014-ի փետրվարին: Ընդհանուր առմամբ, հավաքածուում շուրջ երկու հազար իր կա, այդ թվում եզակի նմուշներ: Երկարատև բանակցություններից հետո Ղրիմի թանգարանները դատարանի միջոցով պահանջել էին, որ նիդեռլանդական թանգարանը կատարի պարտավորությունները և վերադարձնի ցուցանմուշները:
Հոկտեմբերին Ամստեդրամի շրջանային դատարանը քննել էր գործը: Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել էր, որ եթե դատարանն անցնի Ուկրաինայի կողմը, Ղրիմը կշարունակի պայքարը հավաքածուի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի սկյութական ոսկին կմնա Նիդեռլանդներում մինչև դատարանի որոշումը
- Ո՞ւր կվերադարձվի Ամստերդամում գտնվող Ղրիմի մշակութային ժառանգության մաս կազմող սկյութական ոսկին (լուսանկարներ)