Արսեն Վենգեր. «Բախտը չժպտաց մեզ»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Էվերտոնից» 1։2 հաշվով կրած պարտությունից հետո արժանին է մատուցել մրցակցի պաշտպանությանը։
«Շատ ծանր խաղ էր ֆիզիկական տեսանկյունից,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա, իհարկե, խանգարում էր մեզ։ Ընդհանուր առմամբ՝ բախտը մեզ չժպտաց։ Առաջին խաղակեսում հնարավորություններ ունեցանք, հատկապես՝ Օզիլը։ Սակայն մրցակիցը լավ էր պաշտպանվում, գոլերն էլ պաշտպանները խփեցին։ Բաց թողած գոլից հետո «Էվերտոնը» վախեցավ, սակայն հետո սկսեց ավելի վստահ խաղալ։ Իսկ մենք հույս ունեինք հաղթել...»։