Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման գործում. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր և քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին:
Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին և իր ակտիվ մասնակցությունն է բերել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին և մաղթում արիություն ու ոգու կորով»:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
- Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով. ԱԺ նախագահ
- Արմեն Երիցյանն իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը. ՀՀ նախագահ
- Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
- Արմեն Երիցյանը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին