Գվարդիոլան հասկացրել է, որ կարող է հեռացվել «Մանչեսթեր Սիթիից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ կարող է հանգիստ հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե հաղթանակների չհասնի։ «Քաղաքաբնակները» վերջին 2 խաղում 1։3 և 2։4 հաշիվներով զիջել են «Չելսիին» ու «Լեստերին»։
«Ֆուտբոլը երկարաժամկետ նախագիծ չէ։ Դու պետք է անմիջապես հաղթես,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եթե դա տեղի չունենա, խնդիրներ կառաջանան։ Իհարկե, ակումբը, ընդհանուր առմամբ, աշխատում է երկարաժամկետ հեռանկարի համար։ Սակայն մարզիչներն ու մենեջերները պետք է հաղթեն, այլապես կփոխարինվեն։
Դեռ երբեք ինձ պաշտոնանկ չեն արել, և ես առաջին անգամ է, որ այսքան երկար չեմ հաղթում։ Հաջորդ մրցաշրջանում իրավիճակն ավելի լավ կլինի, 2 տարի հետո՝ նույնպես։ Այդուհանդերձ, «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ ես գիտեի, որ պետք է միանգամից հաղթեմ։ Զգում եմ, որ ակումբի ղեկավարությունը վստահում է ինձ, սակայն իրականությունն այն է, որ հաղթանակներ են պետք։ Ուստի մարզչի հանդեպ ակումբի ղեկավարության դիրքորոշումը կախված է արդյունքներից։
Իհարկե, շատ առումներով դա անարդար է։ Սակայն բոլորը գիտեն, որ եթե ընկերությունում ինչ-որ բան այն չէ, անհրաժեշտ է լուծում փնտրել։ Սովորաբար այն մարդը, ով պետք է հեռանա, նա է, ով պարտավոր է օգնել խաղացողներին՝ հասնելու նոր մակարդակի»։