Կերբեր. «Այս մրցաշրջանը լավագույնն է իմ կարիերայում»
Աշխարհի թիվ 1 ռակետ գերմանուհի Անժելիկ Կերբերը խոսել է ITF-ի վարկածով տարվա լավագույն թենիսիստուհու կոչմանն արժանանալու մասին։
«Ինձ համար հսկայական պատիվ է աշխարհի լավագույն թենիսիստուհի ճանաչվել ITF-ի վարկածով և անցյալի բոլոր չեմպիոնների հետ հայտնվել նույն շարքում։ Այս մրցաշրջանը լավագույնն է իմ կարիերայում, դա միանշանակ է։ Այն ինձ անմոռանալի շատ զգացումներ ու տպավորություններ պարգևեց։ Շատ երախտապարտ եմ այս ճանաչման համար և անհամբերությամբ եմ սպասում իմ կյանքում հաջորդ մարտահրավերներին»,- Կերբերի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։