Թրիքից էն յան իրանց պապաները բան չեն տեսել. Հեղինե Բիշարյանը՝ պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին
«Պաշտոնյաներ կան, որոնց անվան հետ կապված են այնպիսի սարսափելի թվեր, որ նույնիսկ մեր մտքով չի անցնում, բայց նրանք բարձր պաշտոնյաներ չեն, այլ միջին հարթության վրա լինելով՝ մեծ գումարների են տիրապետել և եղել են խոշորների խողովակը հսկայական միլիարդներ դուրս բերելու համար», - այս մասին այսօր Ազգային ժողովում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը:
Ըստ նրա՝ երկրում բոլոր ուղղություններով վխտում է կոռուպցիան, ապօրինի հարստացումը, հսկայական կոռուպցիայի աղբյուր է նաև գնումների գործընթացը, ինչպես նաև հրապարակավ բարեգործությունը:
«Մեկ էլ տեսնում ես՝ մեկը միլիոններով փող է թափում: Մեկը չի հարցնում՝ էս որ փողերից ես բաժանում: Բարեգործություն բոլորս սիրում ենք անել, բայց ամեն մեկս մեր չափով»,-ասաց պատգամավորը:
Այնուհետև Հեղինե Բիշարյանն անդրադարձավ պաշտոնյաների դղյակներին: «Մի հատ վերցրեք Մոնումենտի 10, 20, 30 միլիոնանոց տները: Վարպետները դուրս են գալիս ու ասում են, որ կիլոյով ոսկի են օգտագործում ներսի պատերը զարդարելու համար: Ի՞նչ է, հետները տանելու են էն աշխարհ, էս որտեղի՞ց: Մեկին հացի փող չկա, մեկին ԴԱՀԿ-ն շպրտել է դուրս, էն մեկն ընտանիքն առել ու երկրից փախել ա, իսկ էն մյուսը ոսկեջրում է տան պատերը: Ախր, ակնհայտ օրինակների հետևից ո՞վ է գնում: Դրանք մեր պաշտոնյաներն են, չկա այդպիսի մարդ, որն անհայտ է իր ունեցվածքով: Այդ ո՞ւմ պապաներն են Թրամփի հոր նման միլիոնատեր եղել, որ այսքան տարի չենք ճանաչել: Թրիքից էն յան իրանց պապաները բան չեն տեսել: Պատին ծեփում էին, որ հաց թխեն, ուտեն, հիմա նրանց երեխաները ոչ թե միլիոնատեր, այլ միլիարդատեր են: Հիմա էդ մարդիկ եկել ու մեզ սովորեցնում են, թե պետք է օրենքներով առաջ գնանք, այս ենք անելու, այն ենք անելու»,-նշեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելն ընդամենը լրացուցիչ գործիք է. նախարար
- Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, լոմբարդի աշխատող, թե վաշխառու. Ն. Զոհրաբյան
- Բոլորս էլ գիտենք, որ որևէ մեկը որևէ մեկին փոխառություն չի տալիս. Էդմոն Մարուքյան
- Խորհրդարանը քննարկում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը
- Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան