Քաղաքական 14:53 14/12/2016 Հայաստան

Պետք է խստացնել դիրքորոշումը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ աշխատանքում. Մելիք-Շահնազարյան

«Այս տարվա սկիզը, հետո նաև ապրիլյան իրադարձությունները դարձան տրամաբանական շարունակությունը բոլոր այն զարգացումների, որոնք եղել են 2014 թվականի ամռան ամիսներից սկսած»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ ամփոփելով արցախյան խնդրի հետ կապված տարվա արդյունքները:

Քաղաքագետի խոսքով՝ վերջին երկու տարիների բացասական դինամիկան և բանակցային գործընթացի կասեցումն ու դադարեցումը բերեցին նրան, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին  ռազմական ճանապարհով խնդիրն ի օգուտ իրենց լուծել. «Դրա համար բավական լուրջ նախապատրաստական աշխատանք էին տարել, այդ թվում նաև դիվանագիտական դաշտում՝ ժամանակին ստանալով տարբեր ազդեցություն ունեցող պետությունների լոյալությունը իրենց քայլերի հանդեպ: Սակայն չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրը և ունենցանք նոր իրավիճակ սահմանում, ունեցանք լարվածություն: Բանակցային և քաղաքական զարգացման տեսակետից էլ ավելի ընդգծվեց և խորացավ այն փակուղին, որն արդեն իսկ կար ու խոչընդոտում էր բանակցությունների ընթացքին, խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման բոլոր հնարավորություններին»:

Մելիք-Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան իրադարձություններից հետո նախագահների մակարդակով երկու հանդիպումները մեծ հաշվով ոչինչ չտվեցին, չնայած կային կոնկրոտ պայմանավորվածություններ, բայց հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հրաժարվեց կատարել դրանք, նաև հայտարարեց, որ երբեք չեն ընդունելու հայկական կողմի որևէ նախապայման. «Մինչդեռ բանակցությունները շարունակելու համար հայկական կողմն իրապես նախապայման է առաջարկել և դրանք ոչ այլ ինչ են, քան վստահության մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ հետագայում համոզված լինել, որ նոր բանակցային գործընթացում ծախսված ժամանակն Ադրբեջանը կրկին չի օգտագործի ռազմական մեթոդներով հարցը իր օգտնին լուծելու համար»:

Նրա դիտարկմամբ՝ մենք հիմա չունենք այդ վստահությունը, քանի որ Ադրբեջանը հստակ հայտարարում է իր ռազմատենչ քաղաքականության մասին, առավելապաշտական պահանջներ է ներկայացնում:

«Որոշակիորեն ինքն իրեն այդ ճանապարհով փակուղի է մտցրել, քանի որ ունենք մի իրավիճակ, որ միջազգային հանրության ու միջնորդների դիրքորոշումը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը, բայց ռեալ քաղաքական մեխանիզմներ Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նրանք հետ կանգնեն այս ռազմատենչությունից, ցավոք սրտի մշակված չկան: Այստեղ դեռ մեծ աշխատանք կա անելու, որը դիվանագիտական մեծ ջանքեր է պահանջելու»,-նշեց քաղաքագետը:

Այս փուլում Մելիք-Շահնազարյանը այդքան էլ բավարարված չէ մեր արտգործնախարարության մոտեցումներից. «Վերջերս Համբուրգում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիմուից հետո եղած միջնորդների հայտարարությունները դարձյալ հասցեական մեղադրանքներով չէին ու ընդհանուր բնորոշումներ ունեին: Ամենացավալին այն է, որ դրանից հետո Նալբանդյանը հայտարարեց, որ հասկանալի է, թե ում են ուղղված ընդհանուր քննադատությունները: Կարծում եմ, որ նման մոտեցումներով մենք հնարավորություն ենք տալիս միջնորդներին՝ շարունակել նման անհասցե մեղադրանքներ ու գնահատականներ հնչեցնել, ինչն անթույլատրելի է: Այս պահից սկսած պետք է որոշակի խստացնել դիրքորոշումը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ աշխատանքում: Նոր ապրիլներ կանխելու լավագույն մեթոդը հենց դիվանագիտական դաշտում հնարավորինս ակտիվացնելն է մեր գործողությունը»:

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ անցնող 2016 թվականը ստիպեց ևս մեկ անգամ համոզվել, որ անհրաժեշտ է պատրաստվել երկարատև հակամարտության. «Ցավոք, որքան էլ խոսվի ամենաբարձր մակարդակներով հարցի լուծման մասին, իրականությունը ցույց է տալիս, որ նման հնարավորություններ չկան և այս խմորը շատ ջուր է տանելու և պետք է հասարակությունը դրան պատրաստ լինի: Բանակցությունները գալիք տարում երկար ժամանակ որևէ առաջընթաց չեն ունենա: Մինսկի խմբի համանախագահներից երկուսը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, փոխվում են և նրանց ժամանակ պետք կգա՝ հասկանալու բնակցային գործընթացի տրամաբանությունն ու տեմպի մեջ մտնել»:

Քաղաքագետը հավելեց, որ եկող տարվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կլինի քաղաքական զարգացումների տեսակետից, ինչն իհարկե չի նվազեցնի ռազմական վտանգը, որն ամեն պահ առկա է սահմանին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}