Ավտոմրցավազքերի մասնակից հայուհուն տուգանել են ևս 27 հազար ռուբլով
Gelandewagen սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից (սթրիրեյսեր) Մառա Բաղդասարյանին երեքշաբթի օրը տուգանել են ևս 27 հազար ռուբլով՝ ճանապարհային երթեևեկության խախտումների համար,-գրում է «Գազետա.ռու»-ն:
«Դատարանը ևս 10 նյութ քննեց Բաղդասարյանի կողմից վարչական իրավախախտումների հետ կապված: Դատական լսումներին Բաղդասարյանը չի ներկայացել: Դատավորը, հաշվի առնելով վարչական գործերի ծանրացնող և մեղմացնող հանգամանքները՝ պատիժ է նշանակել 3000, 1000, 1000, 4000, 10000, 1000, 4000, 1000, 1000, 1000 ռուբլի վարչական տուգանքի չափով»,-ասել է Սավելովսկի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:
Դատաքննության տասը օրերի ընթացքում նրա նկատմամբ 24 օրվա վարչական կալանք է նշանակվել, որը նա արդեն անցել է, 595 ժամ հարկադիր աշխատանք, 171 հազար ռուբլի ընդհանուր վարչական տուգանք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա