Ինչու՞ են իսլամականները պահում Պալմիրայի մոտ վերցված ՀՕՊ համակարգը
Դեկտեմբերի 11-ին Սիրիայի կենտրոնում գտնվող Հոմս նահանգի Թադմուր բնակավայրը (որը հայտնի է Պալմիրա անվամբ) 4 օր տևած մարտերից հետո վերանվաճվեց «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից:
Ըստ ԻՊ-ի տարածած տեղեկության՝ հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններից, որոնց հետևանքով սիրիական կառավարական ուժերից եղել են 352 զոհ, գերեվարվել են 22-ը, ոչնչացվել 44 տանկ, 7 զրահատեխնիկա, 7 հրանոթ և այլն:
ԻՊ-ի կողմից նվաճված Պալմիրայից տարածվող տեսանութերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ իսլամականների հարձակումը եղել է անսպասելի: Պետք է նաև նշել, որ Պալմիրայի նվաճման պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, իսլամականների կողմից Պալմիրայի կաշառված զինվորական ղեկավարությունն է եղել, որը հնարավորություն է տվել ԻՊ-ի զինյալներին մոտենալ բնակավայրին: Ինչևէ՝ Պալմիրայում գործ ունենք ձախողված պաշտպանություն հետ, որի պատճառներից, անկեղծ լինելով, կարելի է նշել նաև սիրիական կառավարական ուժերի զբաղվածությունը Հալեպ քաղաքի ազատագրման գործողություններին, որտեղ սիրիական բանակը լուրջ ձեռքբերումներ է գրանցում:
Սակայն, այն ինչ տեղի է ունենում Պալմիրայում, բավական հետաքրքրական է: Զարգացնելով հաջողությունը՝ իսլամականները Պալմիրայից շարժվեցին դեպի արևմուտք և արդեն երկու օր է պաշարել են բնակավայրից մոտ 30 կմ. հեռավորության վրա գտնվող սիրիական բանակի «ալ-Թիյաս» ռազմաօդային բազան՝ փորձելով նվաճել այն:
Տարածվող տեսանյութերը մտահոգիչ են, քանզի իսլամականների անսպասելի գրոհի պատճառով ռազմաբազայում եղած զինտեխնիկան ամբողջությամբ հնարավոր չի եղել էվակուացնել և դրանք անցնում են իսլամական ծայրահեղ արմատականների ձեռքը:
Հետաքրքիր հակասություններ կան իսլամականների կողմից տարածվող տեսանյութերում և տեղից արված լուսանկարներում: Մասնավորապես ստորև ներկայացվող լուսանկարում հստակ երևում է, որ հարձակվող իսլամականների ձեռքն է ընկել C-125 ՀՕՊ համակարգ:
Իսկ այս տեսանյութում իսլամականներն են համակարգի հետ :
ԻՊ-ը բոլորովին նոր կառույց է, որի ռազմավարության ու մարտավարության պլանավորմամբ զբաղված են փորձառու զինվորականներ, իսկ քարոզչական աշխատանքներում ներգրավված են պրոֆեսիոնալներ:
Միգուցե իսլամականները, փորձելով պահել C-125 համակարգը, փորձում են այս պահին պարզել, ինչքանո՞վ է հիշյալ համակարգը տեխնիկապես կիրառելի, և հետո փորձեն այն ներկայացնել: Հնարավոր է նաև, որ թաքցվում է այն պատճառով, որ հետագա ռազմական գործողություններում իսլամականները մեզ նոր անակնկալներ մատուցեն՝ խոցված ռազմական ինքնաթիռների տեսքով, իսկ այս պահին ԻՊ-ը ունի անակնկալներ մատուցելու և՛ հնարավորություն, և՛ ռեսուրսներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան