Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր արտահերթ նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր պատգամավորների անունից ցավակցեց Արմեն Երիցյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և հասարակությանը` պետական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ:
Նշենք, որ դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 56 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով. ԱԺ նախագահ
- Արմեն Երիցյանն իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը. ՀՀ նախագահ
- Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
- Արմեն Երիցյանը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան