«Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ. Պարզաբանում
«Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի, որն առավել հայտնի է «հաց բերող» անունով, առողջական վիճակի վերաբերյալ երեկ նրա փաստաբանների տարածած հայտարարությանը արձագանքել է ԱՆ ՔԿՀ վարչությունը:
«Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: Դեկտեմբերի 12-ին ժամը 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն և «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ֆիբրոգաստրոսկոպիա, որովայնի ռենտգեն հետազոտություն, արյան լաբորատոր քննություններ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում՝ «Քվամատել» և «Ֆոսֆոլյուգել» կիրառմամբ:
Ներկայումս Ա. Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը», -ասված է ՔԿՀ պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, այլ խնդիրներից բացի, ունի որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի. Պաշտպաններ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը բժիշկների հսկողության տակ է. ՔԿՀ վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին