Սիրիական բանակը հետ է գրավել Պալմիրայի բարձունքներից մեկը
Սիրիական բանակը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին դուրս են մղել Պալմիրայի մոտ գտնվող ռազմական ավիաբազայի շրջակա բարձունքներից մեկից: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է սիրիական բանակի ռազմական աղբյուրը:
Կառավարական ուժերը, որոնք վերջին երկու օրերի ընթացքում երեք խոշոր հարձակում են գործել ավիաբազայի վրա, վերադարձրել են հսկողությունը զորանոցի նկատմամբ: ԻՊ գրոհայինները, ըստ աղբյուրի, շարունակում են գնդակոծել ավիաբազան:
Նկատենք, որ դեկտեմբերի 9-ին ահաբեկիչ գրոհայինները երկօրյա երկար գնդակոծություններից հետո կարողացել էին վերագրավել Պալմիրան, և ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում ընդգրկված հնագույն քաղաքն այժմ ահաբեկիչների ձեռքում է:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը Արևելյան Հալեպ մտնելու հնարավորություն է պահանջում
- Ինչու՞ են իսլամականները պահում Պալմիրայի մոտ վերցված ՀՕՊ համակարգը
- Անօդաչու թռչող սարքը ցուցադրել է անապատի վերածված ներկայիս Հալեպը
- Սիրիական բանակը դադարեցրել է ԻՊ առաջխաղացումը դեպի Պալմիրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան