Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախագծի քվեարկության արդյունքների համար
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկման դրվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց նախագծերի փաթեթի քվերակության համար:
«Ոզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա քվերակության արդյունքների համար, որոնց արդյունքները շատ խոսուն էին, հստակ՝ հաշվի առնելով խմբակցություններից մեկի բացակայությունը կուսակցական միջոցառմանը մասնակցելու պատճառով: Ես հասկացա, որ առաջին ընթերցումից հետո ունենք նաև կողմ քվեարկածների, սատարողների թվային աճ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ իր համար շատ կարևոր է, որ նախագծին աջակցել են ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ և խմբակցությունների մեծ մասը միաձայն կողմ են քվեարկել: «Դա մեծ վստահություն է ներշնչում, որ ունենք վստահության այն քվեն, որով այս օրենքի իրագործումը պետք է կյանքի կոչվի»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ երրորդ ընթերցման ժամանակ կատարվել են զուտ խմբագրական փոփոխություններ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
- Վիգեն Սարգսյան. Բանակի մասին խոսելիս՝ «քաղաքական սելֆիների» մշակույթը պետք է վերացնել
- Վիգեն Սարգսյան. Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և ԱԺ-ի քվեարկություն
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
- Վիգեն Սարգսյան. Իմ համար լինելու է պատվի խնդիր, որ որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը