Իրավունք 18:14 14/12/2016 Հայաստան

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխությունները կատարելիս զգույշ ենք եղել. Ա.Հովհաննիսյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվեցին «Հասարակական կազմակերպությունների  մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,  «Մարդու իրավունքների պաշտպանի  մասին»  և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն  երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում նախագծերում կատարվել են  մի քանի փոփոխություններ, որոնք հիմնված են եղել քննարկումների, ԱԺ պատգամավորների, ՀԿ ներկայացուցիչների, Վենետիկի հանձնաժողովի գործընկերների առաջարկների վրա:
Նախարարի խոսքով՝ նախագծերն այդ փոփոխություններից միայն շահել են:

Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց նաև «Կուսակցությունների մասին»  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը: 

«Պատգամավորների կողմից բազմաթիվ առաջարկություններ էին ներկայացվել: Այդ առաջարկներն իրականում ուղղված էին նախագծի բարելավմանը: Մենք փորձել ենք ընդունել բոլորը: Վենետիկի հանձնաժողովը քննարկել է իր նիստում այս նախագիծը, տվել բավականին բարձր կարծիք, նշել, որ նախագիծը սկզբունքորեն համապատասխանում է միջազգային հիմնական բոլոր չափանիշներին»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նա ներկայացրեց մի քանի կարևոր փոփոխություններ, մասնավորապես 1000 անդամ ունենալու պահանջը փոխել են 800 անդամով, 100 հիմնադրի միաձայն որոշմամբ պետք է ստեղծվի կուսակցությունը, իսկ մնացած որոշումների հետ կապված դրույթը փոխել են՝  կընդունվի ձայների մեծամասնությամբ:

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կուսակցությունների ֆինանսավորման բանաձևում են կատարել փոփոխություններ. «Պետք է հաշվի առնել ֆինանսական սուղ միջոցները, թեև կարևոր է կուսակցությունների ֆինանսավորման ավելացումը: Պետությունը պետք է փոքր քայլերի արվեստով առաջ գնա: Տվյալ դեպքում գործակիցը փոխել ենք՝ 0,03-ի փոխարեն նախատեսել ենք 0,04, այսինքն՝ 20-25 միլիոն ֆինանսավորման ավելացում»:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկով սահմանափակվել են անդամավճարների առավելագույն չափը. 1 տարվա կտրվածքով ֆիզիկական անձի կողմից անդամավճարի չափը՝ 1 միլիոն դրամ:
Նախարարն  ասաց, որ իրենք հաշվի են առել նաև ՕԵԿ, ԲՀԿ պատգամավորների առաջարկությունները: Մասնավորապես, ՕԵԿ-ն առաջարկել էր՝ եթե կուսակցությունը 10 տարի անընդմեջ չի մասնակցում ընտրություններին, պետք է լուծարվի:

«Մենք ամրագրել ենք՝ եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ընտրություններին, կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմք է: Կասեցումը տեղի է ունենում մեկ տարի ժամկետով: Եթե այդ մեկ տարի կասեցումից հետո հաջորդ ընտրություններին կրկին չի մասնակցում, կրկին կասեցվելու է կուսակցության գործունեությունը»,- փոփոխությունը ներկայացրեց Ա. Հովհաննիսյանը: 

ԲՀԿ առաջարկությունը վերաբերել է կուսակցության գործունեության լուծարմանը, ըստ որի՝  գործընթացը պետք է պարզեցվի:

«Շատ կուսակցություններ ռեսուրս չունեն հավաքել համագումար և լուծարման որոշում կայացնել, շարունակում են թղթի վրա մնալ որպես կուսակցություն: Առաջարկում ենք՝ եթե հնարավոր չէ հավաքել համագումար, ապա  գործադիր մարմինը կարող է  լուծարման որոշում կայացնել: Եթե հնարավոր չէ նաև գործադիր մարմին հավաքել, ապա հիմնադիրներից մեկը կարող է որոշում կայացնել, սակայն մի պայմանով՝ որոշումը ուժի մեջ է մտնում, եթե երեք ամիս անց չի հավաքվում համագումար կամ գործադիր մարմին և այլ որոշում չի կայացվում»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երկու փոփոխություններն էլ շատ կարևոր են:

«Եթե գնում ենք պառլամենտական կառավարման, կուսակցությունների կայացման ճանապարհով,  պետք է լինեն այնպիսի կուսակցություններ,  որոնց գաղափարները ժողովուրդը կիսում է, իսկ ժողովուրդը  կիսում է այն կուսակցությունների գաղափարները, որոնք ունակ են մասնակցելու համապետական ընտրություններին, արդյունքում արձանագրում հաջողություններ»,- նշեց պատգամավորը՝  հավելելով, որ այս երկու փոփոխությամբ կուսակցությունների դաշտը կհստակեցվի:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ աշխարում չկա քաղաքակիրթ մի երկիր, որտեղ 80 կուսակցություն լինի:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունները կատարելիս զգույշ են եղել, ուսումնասիրել են փորձը, այնպիսի ձևակերպումներ են ընտրել, որոնք հարկադրանքի տարր չեն պարունակում:

Իր եզրափակիչ ելույթում արդարադատության նախարարը նշեց, որ այս նախագիծը քաղաքական դաշտի դերակատարների առումով սկզբունքային, հայեցակարգային մթնոլորտը փոխելու միտում ունի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}