Ռաֆան այս անգամ մնացել է առանց մրցանակի
«Ռոլան Գարոսի» և Օլիմպիական խաղերի թենիսի զուգախաղերի չեմպիոն իսպանացի Մարկ Լոպեսն Իսպանիայի թենիսի ասոցիացիայի լրագրողների վարկածով արժանացել է տարվա լավագույնի կոչմանը: 34-ամյա մարզիկն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է ստացել այս կոչումը:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, աշխարհի 66-րդ ռակետ Լարա Արուբարենան ճանաչվել է որպես տարվա հայտնություն: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթող Ռաֆայել Նադալը, ով 8 անգամ դարձել է Իսպանիայի լավագույն թենիսիստ, այս անգամ չի ընդգրկվել անգամ հավակնորդների ցանկում: 30-ամյա Ռաֆան 2016 թ.-ն ավարտել է ATP-ի վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: