Խոսեպ Գվարդիոլա. «Ուոտֆորդը» տպավորեց ինձ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ուոտֆորդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 16-րդ տուրում 2։0 հաշվով տոնած հաղթանակից հետո արժանին է մատուցել մրցակցին։ Գվարդիոլայի խոսքերով՝ թիմը բնավորություն է դրսևորել։
«Մենք հաղթեցինք, ցուցադրեցինք լավ ֆուտբոլ,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ողջ թիմը քրտնաջան աշխատեց և գնդակ բաց չթողեց։ Մեր պաշտպանները գերազանց գործեցին մրցակցի ուժեղ հարձակվողների դեմ։
Անգլիայում խաղերը միշտ բաց են, և «Ուոտֆորդը» տպավորեց ինձ։ Այդ թիմը հիանալի հարձակվողներ ունի, խաղացողներն ուժեղ են ֆիզիկապես, սակայն իմ տղաները բնավորությամբ խաղացին»։